Ընդերքի ոլորտի փորձագետների միավորում՝ հանքային պաշարների և ռեսուրսների գնահատման որակի բարձրացման համար։
ISEA-ն (Association of Independent Subsoil Experts of Armenia) ընդերքի ոլորտի փորձագետների անկախ մասնագիտական միավորում է։ Մեր դիրքորոշումները ձևավորվում են բացառապես մասնագիտական չափանիշներով։
Նպատակն է հանքային պաշարների և ռեսուրսների գնահատման, հաշվետվության և կառավարման որակի բարձրացումը Հայաստանում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Ազգային ստանդարտների մշակում և ներդրում՝ համահունչ միջազգային պահանջներին։
Հանքային ակտիվների գնահատում՝ հիմնված փորձագիտական անկախության սկզբունքի վրա։
Գործընկերություն CRIRSCO-ի հետ և կապ համաշխարհային մասնագիտական համայնքի հետ։
Մասնակցեք ստանդարտների մշակմանը, դասընթացներին և միջազգային փորձի փոխանակմանը։
Իմանալ ավելին →